Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հ. Բեդևյանին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 4-ի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Հովսեփ ԲԵԴԵՎՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. նոյեմբերի 9
Երևան