ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար պարգևատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Կարեն Ասպետի ԲՐՈՒՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Արման Գևորգի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արման Վաչագանի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Մխիթար Գոշի մեդալով՝

Տիգրան Կարենի ԴԱԴՈՒՆՑԻՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Անանիա Շիրակացու մեդալով՝

Վահե Սամվելի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության մի-ջուկային անվտանգության կարգա-վորման կոմիտեի նախագահի տեղակալ

Երախտագիտության մեդալով՝

Գագիկ Հրանտի ԱՆԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վի-ճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

Աիդա Վիկտորի ԱՉԻՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ

Արաիկ Բագրատի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար

Արշալույս Դերենիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

Խաչատուր Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական

Անահիտ Պավելի ՍԱՖՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

Խորեն Սամվելի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կա-դաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ

Կարեն Վլադիմիրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2026թ. մայիսի 25
Երևան
ՆՀ-121-Ա



← Վերադառնալ