ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել՝

Էնթոնի ԲԱՐՍԱՄՅԱՆԻՆ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ

Բրայան ԱՐԴՈՒՆԻԻՆ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն

Ռուբեն Փոլ ԱԴԱԼՅԱՆԻՆ Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն (ԱՄՆ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022թ. հոկտեմբերի 21
Երևան
ՆՀ-296-Ա



← Վերադառնալ