Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ճանապարհաշինության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա արդյունավետ գործունեության համար պարգևատրել.
Անանիա Շիրակացու մեդալով՝
Էդուարդ Կոլոմբոսի ԲԵԶՈՅԱՆԻՆ «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝
Գարիկ Արտուշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Ոսմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ-274-Ա