ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրել.

Մովսես Խորենացու մեդալով՝

Վալենտինա ԿԱԼՑՈԼԱՐԻ ԲՈՒՎԻԵԻՆ Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր (Շվեյցարիա)

Քրիստինա ՄԱՐԱՆՑԻԻՆ Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր (ԱՄՆ)

Երախտագիտության մեդալով՝

Մայքլ Էդուարդ ՍԹՈՈՒՆԻՆ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր (Միացյալ Թագավորություն):



ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024թ. հուլիսի 15
Երևան
ՆՀ-211-Ա



← Վերադառնալ