ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևա¬տրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչա-կան կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Մխիթար Գոշի մեդալով՝

Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչա-կան կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024թ. մայիսի 24
Երևան
ՆՀ-159-Ա



← Վերադառնալ