Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.
Մխիթար Հերացու մեդալով`
Անդրանիկ Սողոմոնի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ
Սիրուշ Կոստյայի ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ «Բերդի ԲԿ» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ
Անանիա Շիրակացու մեդալով`
Գրիշա Անուշավանի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ «Մագա» պահածոների գործարանի տնօրեն
Լևոն Մելսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Տավուշի մարզպետի տեղակալ
Մովսես Խորենացու մեդալով`
Լուսյա Աշոտի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻՆ Բերդի ավագ դպրոցի ուսուցչուհի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան