Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՊԵՏԵՐ ՖԱՆ ԴԱԼԵՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեություն իրականացնելու համար նիդերլանդացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պետեր ֆան ԴԱԼԵՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023թ. հունիսի 28
Երևան
ՆՀ-202-Ա