ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.

Մխիթար Հերացու մեդալով`

Լենա Անդրանիկի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Ախուրիկի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի տնօրեն

Կոնստանտին Վարդանի ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ «Արթիկի ԲԿ» ՓԲԸ-ի վիրաբույժ

Շալիկո Արմենակի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ի վիրաբույժ

Սամվել Կարապետի ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ «Միջազգային Կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն

Անանիա Շիրակացու մեդալով`

Կառլեն Հակոբի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ

Արտուշ Սուրենի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղական համայնքի ղեկավար

Ջեմս Սանասարի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղական համայնքի ղեկավար

Հունան Արեստակեսի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղական համայնքի ղեկավար

Սեյրան Ալեքսանի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Շիրակի մարզպետի տեղակալ

Արա Թորգոմի ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղական համայնքի ղեկավար


Մովսես Խորենացու մեդալով`

Ռազմիկ Հովհաննեսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ

Հմայակ Վաչագանի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն

Լաուրա Առաքելի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ Գյումրիի Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի քանոնի դասատու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Վերադառնալ