Հանրապետության նախագահի հրամանագրերը
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա և անբասիր աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Միշա Վաչագանի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի բաժնի վարիչ
Սերգեյ Նորայրի ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան