Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 22-ի ԲԴԽ-51-Ո-175 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023թ. մայիսի 26
Երևան
ՆՀ-176-Ա