Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և կամավորականների հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Արամ Խաչատուրի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
Գեղամ Սասունի ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Սողոմոն Կամոյի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Ազատ Տիգրանի ԳՈՒԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Դավիթ Թոռնիկի ԵՂՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արամ Բենիկի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Հմայակ Միքայելի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ կամավորական
Հովսեփ Արայի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ կամավորական
Մովսես Արտավազդի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ կամավորական
Վլադիմիր Վարդանի ՎԱՆՅԱՆԻՆ կամավորական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023թ. փետրվարի 21
Երևան
ՆՀ-78-Ա