Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`
Հենրիկ Վահանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական
Ստեփան Կարապետի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական
Արտեմ Եղիշեի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր
Մովսես Խորենացու մեդալով`
Նունե Թոֆիլի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության լրագրող
Գագիկ Սպարտակի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն
Լևոն Ասրիի ՊԱՐՈՆՅԱՆԻՆ հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավար
Ալիսա Արտաշեսի ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ Հայաստանի հանրային ռադիոընկերության երաժշտական ծրագրերի գլխավոր խմբագիր
Հրաչ Հուսիկի ՔԵՇԻՇՅԱՆԻՆ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան