ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել.

Շահեն Գրիգորի ԱՎԱԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Աշոտ Արտեմի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար
Թաթուլ Խիկարի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Զորիկ Հրաչիկի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Կարեն Արշակի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Վերադառնալ