Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, տնտեսության բնագավառում երկարամյա և արդյունավետ գործունեության համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով`
Մաքսիմ Անուշավանի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`
Արա Կամոյի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Էմիլ Գուրգենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
Անանիա Շիրակացու մեդալով`
Անդրանիկ Գեղամի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ «Արմինկո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
Գագիկ Ռազմիկի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն
Աշոտ Գևորգի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Համլետ Արիստակեսի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Բագրատիոն Էդուարդի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ «Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
Պարույր Հակոբի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «Արփա-Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն
Վիլիկ Գուրգենի ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ «Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկություն» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
Նորայր Հրանտի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ
Խաչիկ Սերգեյի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «Իքս Գրուպ» իրավաբանական անձանց միջազգային միության նախագահ
Կարեն Գուրգենի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրեն
Նաիրա Աշոտի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Գյունտեր ՊԻԼԱՐՍԿՈՒՆ (ԳԴՀ) «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության նախագահ, ԳԴՀ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի ՀՀ պատվավոր հյուպատոս:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան