ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած ներդրման համար պարգևատրել.

Անանիա Շիրակացու մեդալով`

Ջուլիետտա Աբրահամի ԷՅՆԱԹՅԱՆԻՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Մովսես Խորենացու մեդալով`

Մանվել Կարապետի ԶՈՒԼԱԼՅԱՆԻՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ժենյա Անդրանիկի ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ Երևանի պետական համալսարանի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Վերադառնալ