Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.
Մխիթար Հերացու մեդալով`
Գրիգորի Հմայակի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի «Կենտրոն» ենթակայանի վերակենդանացման խմբի բժիշկ
Կարեն Կոնստանտինի ՔՈՒՐԴՈՎԻՆ «Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ի մանկական բժիշկ-սրտաբան
Անանիա Շիրակացու մեդալով`
Սերգո Գրիգորի ԵՓՐԵՄՅԱՆԻՆ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կաբելագործ-էլեկտրիկ
Սերգեյ Նուրպետի ՄԿՈՅԱՆԻՆ Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնտեսագետ
Սլավա Սրապիոնի ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գծի և թունելային կառույցների» մասնաճյուղի պետ
Մովսես Խորենացու մեդալով`
Արաքսյա Պետիկի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ Երևան քաղաքի Հ. Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Արմինե Խորենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան