ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հեռուստատեսության ոլորտում երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել՝

Սուսաննա Հովհաննեսի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» ծրագրի հեղինակ, հաղորդավար

Բորիս Պարզիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր օպերատոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← Վերադառնալ