Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
2022թ. փետրվարի 24
Երևան
ՆՀ-54-Ա