Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել.
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Տարոն Վահագնի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Արտյոմ Էդիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ
Ֆուրման Աշոտի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ սերժանտ
Արիության մեդալով՝
Արմեն Ստեփանի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ենթասպա
Նարեկ Արտյոմի ՌՇՏՈՒՆԻԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Մարտական ծառայության մեդալով՝
Արմեն Աշոտի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան
Մենուա Գագիկի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան
Հակոբ Աշոտի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, լեյտե-նանտ
Նարեկ Խաչիկի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. դեկտեմբերի 16
Երևան
ՆՀ-394-Ա