ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, քաղաքական և տնտեսական փոխգործակցության խորացման գոր-ծում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

Բարեկամության շքանշանով՝
Վյաչեսլավ ՎՈԼՈԴԻՆԻՆ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ

Մխիթար Գոշի մեդալով՝

Սերգեյ ՄԱՐՏԻՆՈՎԻՆ հասարակական քաղաքական գործիչ (Բելառուս)

Իմոմուդին ՍԱՏՏՈՐՈՎԻՆ Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության առաջին դեսպան


Երախտագիտության մեդալով՝

Բեյբուտ ԱՏԱՄԿՈՒԼՈՎԻՆ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարար

Վալերի ՍԵՄԵՐԻԿՈՎԻՆ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ (ՌԴ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. դեկտեմբերի 16
Երևան
ՆՀ-390-Ա



← Վերադառնալ