ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ կամավորականների հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Հովհաննես Արմենակի ԱԼԻՇՅԱՆԻՆ
Վարդան Աշոտի ԱԼՈՅԱՆԻՆ
Արթուր Վոլոդյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Գառնիկ Սիսակի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Տիգրան Ռազմիկի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
Արտաշես Գագիկի ԽԱԼԱԹՅԱՆԻՆ
Մինաս Արամի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Արմեն Մաղաքելի ՄԻՐԳԻՅԱՆԻՆ
Շավարշ Մարտունի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
Դավիթ Խորենի ՋԱԼԱՎՅԱՆԻՆ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2021թ. հոկտեմբերի 22
Երևան
ՆՀ-335-Ա



← Վերադառնալ