Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել.
Մխիթար Հերացու մեդալով`
Անահիտ Պայքարի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ «Թալինի ԲԿ» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ, սրտաբան
Ազնիվ Մելիքի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ «Աշտարակի ԲԿ» ՓԲԸ-ի մանկաբույժ
Անանիա Շիրակացու մեդալով`
Հրաչյա Զարզանդի ԱՎԱԳՅԱՆԻՆ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղական համայնքի ղեկավար
Անդրանիկ Հարությունի ՊԱՊԻԿՅԱՆԻՆ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղական համայնքի ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. սեպտեմբերի 3
Երևան