Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար պարգևա-տրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝
Բագրատ ԱԼԵՔՅԱՆԻՆ բժիշկ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Էդել ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ
«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ (ԱՄՆ)
Շահեն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «Հայ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (ՌԴ)
Մխիթար Հերացու մեդալով՝
Վիգէն ՍԷԲԻԼԵԱՆԻՆ բժիշկ (ԱՄՆ)
Երախտագիտության մեդալով՝
Վարդգէս ՄԱՀՏԵՍԵԱՆԻՆ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ-282-Ա