Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի ՆՀ-66-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակել`
Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը)
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական (մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը)
Սամվել ՎԱՍԻԼՅԱՆԻՆ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը)
Արթուր ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի մայիսի 31-ի ՆՀ-135-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-66-Ա հրամանագրի 1-ին կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. հուլիսի 14
Երևան