Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Վ. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Վոլոդյայի ԱՅՎԱԶՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. մարտի 5
Երևան
ՆՀ-36-Ա