Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Անահիտ Թորգոմի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ առողջապահության նախարար
Արտյոմ Արծրունիի ՍՄԲԱՏՅԱՆԻՆ առողջապահության նախարարի տեղակալ
Շավարշ Նիկոլայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ առողջապահության նախարարի
նախկին տեղակալ
Դավիթ Ռենեի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սևանի հոգեկան առողջության
կենտրոնի տնօրեն
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արտակ Գևորգի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ
Վարդան Ժորայի ԱՎԱԳՅԱՆԻՆ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Թագուհի Սաբիրի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ Երևանի քաղաքապետարանի «Շտապ-բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2021թ. ապրիլի 14
Երևան
ՆՀ-62-Ա