Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբի ներկայացրած առաջարկությունը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել` «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար Արմեն ՄԱՆԱՍՅԱՆԻՆ (դաշնամուր):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2011թ. ապրիլի 27
Երևան