Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Ալեքսանդր Սամվելի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամա¬նա-տար, ենթասպա
Ալիկ Իշխանի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
Գոռ Սամվելի ՄԻՏԻՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
Սարգիս Հենրիկի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արտակ Նորիկի ԽԵՄՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Արթուր Վարդանիկի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Էդգար Ռոբերտի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային
Մարտուն Մկրտչի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային
Մյասնիկ Կարապետի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային
Արտյոմ Սարգսի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Մոնթե Հովիկի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Սերժիկ Արտակի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Վազգեն Վիգենի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Ռոման Նաիրիի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Աբրահամ Աշոտի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. հոկտեմբերի 13
Երևան
ՆՀ-239-Ա