ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Ն. Հովսեփյանին Արիության մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ոստիկանության օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս` մարդկանց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնական խիզախության և մասնագիտական բարձր պատրաստվածության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Նորիկի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. ապրիլի 13
Երևան



← Վերադառնալ