Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Ա. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. մայիսի 26
Երևան
ՆՀ-107-Ա