Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ՆՀ-264-Լ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը.
1. Հանրապետության նախագահի աշխատակազմում (այսուհետ՝ աշխատակազմ) կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) աշխատակազմի իրավաբանական վարչությունում ստեղծել կառուցվածքային միավոր՝ մոնիթորինգի և վերլուծության բաժին.
2) աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության կառուցվածքային միավորները անվանափոխել՝
ա. «մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժինը»՝ «ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի»,
բ. «համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժինը»՝ «հատուկ ծրագրերի իրականացման բաժնի»,
գ. «սփյուռքի հետ կապերի բաժինը»՝ «մշակութային և սոցիալական նախաձեռնությունների բաժնի».
3) աշխատակազմի քարտուղարությունից առանձնացնել՝ ստեղծելով աշխատակազմի առաջին բաժին.
4) աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել կառուցվածքային միավոր՝ քաղաքացիների դիմում-բողոքների բաժին:
2. Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրով (այսուհետ՝ հրամանագիր) հաստատված 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. մայիսի 6
Երևան
ՆՀ-87-Լ