Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Տիգրան Արմենի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Նվեր Տիգրանի ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Կարապետ Սեդրակի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. փետրվարի 12
Երևան
ՆՀ-34-Ա