ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայապահպանության և հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել՝

Վարուժան ՈՍԿԱՆՅԱՆԻՆ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինիայի հայոց միության նախագահ

Լուչիան Էդուարդ ՍԻՄԻՈՆԻՆ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ռումինիայի հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ

Կարեն ՍԵԲԵՇԻԻՆ Ռումինիայի հայոց միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղի նախագահ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2019թ. հոկտեմբերի 18
Երևան
ՆՀ-233-Ա



← Վերադառնալ