ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՙՀայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի`
Սուրեն Հայրապետի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն

Վաստակավոր մարզչի`
Գևորգ Ռաֆիկի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ
Արթուր Պարույրի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ձյուդոյի մարզիչ
Գևորգ Վալտերի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ թաեքվոնդոյի մարզիչ
Էդուարդ Լևոնի ԿԻԶՈՂՅԱՆԻՆ ծանրամարտի մարզիչ
Արտակ Արտաշեսի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ծանրամարտի մարզիչ
Սոս Աշոտի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ սպորտային մարմնամարզության մարզիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. դեկտեմբերի 22
Երևան



← Վերադառնալ