Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածները.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել՝
Մարտական ծառայության մեդալով՝
Անդրանիկ Լյովայի ՓԱՓԱԽՉՅԱՆԻՆ
Ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ - գաղտնիության ռեժիմի բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝
Աշոտ Սիրակի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ոստիկանության շտաբի պետի տեղակալ - տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ
Սահակ Մարտիրոսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
Ոստիկանության զորքերի (թիվ N զորամաս) մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ
Արթուր Սամվելի ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ
Էդվարդ Լևոնի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան
Արման Ռուբենի ՄԽՈՅԱՆԻՆ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ոստիկանության ենթասպա
Երախտագիտության մեդալով՝
Արմինե Գագիկի ԱՎՈՅԱՆԻՆ
Ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանու-թյան փոխգնդապետ
Լևոն Գուգարի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. սեպտեմբերի 15
Երևան
ՆՀ-410-Ա