Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար՝ ազատելով նրան պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. հունիսի 11
Երևան
ՆՀ-339-Ա