Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային եվ ճառագայթային անվտանգության Պետական Կարգավորման Տեսչությունը Հայաստանի Հանրապետության Պետատոմհսկողություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածով հիմք ընդունելով ՙԻրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը
ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը Հայաստանի Հանրապետության պետատոմհսկողությունը վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի:
2.Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՙՀայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին՚ ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը լրացնել հետ¢յալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
ՙ11.Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե:
3.Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2008թ. մայիսի 20
Երևան