Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Զ. Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ Տ. Հ. ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Զարուհի Միքայելի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ և Տիգրան Հովիկի ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. մարտի 2
Երևան
ՆՀ-141 -Ա