Հանրապետության նախագահի հրամանագրերը
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, տարածքային կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրել.
Մխիթար Հերացու մեդալով`
Լարիսա Վարազդատի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Արմավիրի մարզպետի տեղակալ
Անանիա Շիրակացու մեդալով`
Լեւոն Սամսոնի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ Լոռու մարզպետի խորհրդական
Արա Արտուշի ԴՈԼՈՒՆՑԻՆ Սյունիքի մարզպետի տեղակալ
Սամվել Պողոսի ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ Վայոց ձորի մարզպետի տեղակալ
Մովսես Խորենացու մեդալով`
Անահիտ Լյուդվիգի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. սեպտեմբերի 16
Երևան