ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետուcթյան Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 17-ի ԱԽ-16-Ե-10, ԱԽ-16-Ե-11 և ԱԽ-16-Ե-12 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Վահե ՄԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Ալֆրեդ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Գոռ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. նոյեմբերի 30
Երևան
ՆՀ- 907 -Ա



← Վերադառնալ