Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի, մարդասիրության եւ բարեխղճության համար պարգեւատրել`
Մխիթար Հերացու մեդալով`
Վեներա Հովհաննեսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Գյումրու տուն-ինտերնատի մայրապետ
Մովսես Խորենացու մեդալով`
Նիկոլայ Թադեւոսի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ Գավառի մանկատան տնօրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. սեպտեմբերի 16
Երևան