ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ.Շ. Գիշյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի պահակախմբի պետ, փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ Գեւորգ Շամստանի ԳԻՇՅԱՆԻՆ պարգեւատրել Արիության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Վերադառնալ