ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհել`

Անահիտ Ներսեսի ԱՃԵՄՅԱՆԻՆ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Գ. Աճեմյանի անվան պատանի ջութակահարների անսամբլի գեղարվեստական ղեկավար

Զինա Եղիշի ԱՆԱՆՅԱՆԻՆ Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Նոյեմզար Արշավիրի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Գայանե Երվանդի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ Երեւանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի ուսուցչուհի

Հրանտ Խաչատուրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ադելաիդա Նշանի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Երեւանի Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն

Ռուզաննա Կառլենի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ

Արշալույս Ավագի ՄԱՆՈՒՑՅԱՆԻՆ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Նունուֆար Սոկրատի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Արա Ռաֆայելի ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ "Աշխատանքային ռեզերվներ" մարզական հասարակական կազմակերպության նախագահ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Վերադառնալ