ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Կ.Ֆ. Զատուլինին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության խորացման, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Կոնստանտին Ֆյոդորի ԶԱՏՈՒԼԻՆԻՆ պարգեւատրել Պատվո շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 15
Երևան



← Վերադառնալ