ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբերի առաջարկությունները՝ ո ր ո շ ու մ ե մ.

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.

1) «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝
Սարգիս ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
Մարիաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ.

2) «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝

Ռոման ՆԱՄԱԼՅԱՆԻՆ (դաշնամուր)
Արսեն ԶԱՔԱՐՅԱՆԻՆ (կլարնետ):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. ապրիլի 21
Երևան
ՆՀ-339-Ա



← Վերադառնալ