ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Լ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաս¬տանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստա¬նի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրա¬պետու¬թյան օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Լենդրուշի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ պարգևատրել Երախտա¬գի¬տության մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ- 860 -Ա



← Վերադառնալ