Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Հ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար դաշնակահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Հովհաննեսի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ- 877 -Ա