Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ս. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեության համար իրավապաշտպան, «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ և «Փարոս» երգչախմբի տնօրեն Արմեն Սերգեյի ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. սեպտեմբերի 17
Երևան
ՆՀ- 904 -Ա