Փաստաթղթեր
Հանրապետության նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը`
ո ր ո շ ու մ ե մ.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաեւ ծննդյան տարեդարձի առթիվ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ պարգեւատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2010թ. փետրվարի 12
Երևան